Դանակահարություն՝ գյուղի գիշերային ակումբում
Հոկտեմբերի 11-ին` ժամը 00.30-ին, Ղուրսալի գյուղում գտնվող գիշերային ակումբից ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ ակումբի բակում վիճաբանություն է տեղի ունենում: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հիշյալ ակումբի բակից 1990 թ. ծնված Սմբատ Ա.-ին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է «ձախ մեծ նստամկանի ծակած վերք» վնասվածք:
Ժամը 02.30-ին Սմբատ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, գիշերային ակումբի բակում անհայտ անձը անհայտ առարկայով ծակել է իր նստամկանը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 16.00-ին, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Վահե Մ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա