Սոս համայնքում դպրոց է կառուցվում
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղում կառուցում է դպրոց: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմնի (հովանավոր Ջերրի Թրփանջյան) և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Երկհարկանի դպրոցը` 830 քմ ընդհանուր տարածքով, նախատեսված է 200 աշակերտի համար: Նորակառույցը կունենա ընդարձակ դասասենյակներ, գրադարան, բուժկետ, ուսուցչանոց: Հիմնական շենքին կից կկառուցվի մարզադահլիճ: Նախատեսվում է նաև բացօթյա սպորտհրապարակ ֆիզկուլտուրայի դասերի համար: Ներկայումս ընթանում են հողային աշխատանքները: Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Դպրոցի կառուցումը Հիմնադրամի երրորդ խոշոր ծրագիրն է Սոս գյուղում: Ֆրանսահայ համայնքի ջանքերի շնորհիվ էլ համայնքն այսօր ունի կանոնավոր ջրամատակարարում և հարմարավետ նորակառույց մանկապարտեզ, որը շուտով կսկսի գործել: Գյուղի ներկայիս խարխուլ դպրոցի հենց կողքին էլ տեղ կգտնի նորակառույց ժամանակակից դպրոցը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա