Հայաստանում մթնոլորտային արտանետումների 54%-ը բաժին է ընկնում մեքենաներին
Մթնոլորտային արտանետումները Հայաստանում մեկ տարվա ընթացքում կազմել են 261.4 հազ. տ: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2013թ. Շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալները: Դրանց համաձայն, արտանետումների 54.2%-ը բաժին է ընկել ավտոտրանսպորտին, 45.8%-ը` արտանետման անշարժ աղբյուրներին:
Երևանում մեկ բնակչին միջին հաշվով տարեկան բաժին է ընկնում 13.6 կգ մթնոլորտային արտանետում:
Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը կազմել է 119.7 հազ. տ: Արտանետման անշարժ աղբյուրների քանակը կազմել է 3 176, որոնց 77.0%-ն ունեցել են սահմանային թույլատրելի հաստատված չափորոշներ: Արտանետման անշարժ աղբյուրներից անջատված վնասակար նյութերի քանակը կազմել է 314.4 հազ. տ, որի 61.9%-ը որսվել է, մնացած 38.1%-ը` արտա-նետվել մթնոլորտ: Հանրապետության մեկ բնակչի հաշվով արտանետումները կազմել են 39.6 կգ, մեկ քառ. կմ-ի հաշվով (առանց Սևանա լճի հայելու մակերեսի)` 4.2 տ:
Վնասակար նյութեր հաջողվել է որսալ Երևանում, Կոտայքում ու Արարատում: Վնասակար արտանետումների քանակով առաջատար է Լոռու մարզը (42 672.4 տ), նրան հետևում է Կոտայքը (29 580.4), ապա՝ Երևանը (20 583.5):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում