Ուկրաինայի պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է երկրի պաշտպանության նախարար Վալերի Գելետեի հրաժարականի դիմումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել նախագահի մամուլի ծառայությունը:
Նախագահի խոսքերով, ժամանակն է փոխել ռազմական գերատեսչության ղեկավարությունը:
«Վստահ եմ, որ պաշտպանության նոր նախարարի թեկնածուի քվեարկությունը չի ձգձգվի: Հույս ունեմ՝ դա տեղի կունենա երեքշաբթի օրը», - ասել է Պորոշենկոն:
Նախագահ Պորոշենկոն հայտարարել է նաև, թե Գելետեի հրաժարականը, ինչպես նաև սահմանապահ զորքերի ծառայության ղեկավար կազմում փոփոխությունները հետախուզության հարցերով նոր հանձնաժողովի ստեղծման հետ կուժեղացնեն ուժային կառույցները և կամրապնդեն Ուկրաինայի պաշտպանողականությունը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում