Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը չի բերի օտարերկրյա ներդրումների կրճատմանը. Վահագն Լալայան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունով արդյ՞ոք օտարերկրյա ներդրումները կնվազեն, նշեց, որ չի կարծում, թե ինչ-որ ձևով հարաբերությունները մի գործընկերոջ հետ պետք է բացասական անդրադառնան մյուս գործընկերների հետ հարաբերություններում:
Մասնավորապես, անդրադառնալով գերմանական ներդրումներին, Վ.Լալայանն ասաց, որ ներկայում Հայաստանում կան մի քանի հայտնի գերմանական ընկերություններ, որոնք լուրջ ներդրումներ է կատարում հանքարդյունաբերության ոլորտում:
«Ինչ վերաբերում է նոր ներդրումներին, ապա որոշակի ծրագրեր կան, որոնք դեռ քննարկման փուլում են, կլինեն հանդիպումներ տարբեր գործընկերների հետ և հետագայում այդ մասին կտեղեկացնենք»,- ասաց վարչության պետը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Հայաստան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Էկոնոմիկայի և տեխնոլոգիաների նախարարության պատվիրակությունը` տիկին Մարգրիտ Շտեֆֆելի գլխավորությամբ: Այցի շրջանակներում էլ Երևանում կազկակերպվել է հայ-գերմանական գործարար համաժողով:
Մարգրիտ Շտեֆֆելը համաժողովի ժամանակ հույս հայտնեց, որ հայ և գերմանական ընկերությունների միջև կհաստատվեն կապեր, որոնք կնպաստեն երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանմանը:
«Գերմանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական համագործակցությամ»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները