Վիետնամում ճարպակալությունը համազգային խնդիր է դարձել
Վիետնամում սրընթաց աճում է մանկական ճարպակալության վիճակագրությունը: Ավելորդ քաշ կամ ճարպակալություն ունեցող մինչև 5 տարեկան երեխաների թիվը 2013-ին հասել է 6,3 տոկոսի՝ 9 անգամ ավելի քան 2000 թվականին: Որոշ քաղաքներում այս ցուցանիշը անցել է 11 տոկոսից: Բացի այդ աճել է նաև ճարպակալությամբ տառապող մեծահասակների թիվը՝ 2005 թվականի 6,6 տոկոսից՝ 2013-ին 13 տոկոս: Հիմնական պատճառն անորակ սնունդն է: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
Բացի այդ հետազոտությունները ցույց են տվել, որ գազավորված քաղցր ըմպելիքների սիրահարներն ավելորդ քաշից 3,2 անգամ ավելի են տառապում մյուսներից: Իշխանությունները հատուկ իրազեկման միջոցառումներ են իրականացնում խնդիրը լուծելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում