ԵՏՄ-ին անդամակցությունը կկրճատի ներմուծումը և կզարգացնի տեղական արտադրությունը. տնտեսագետ
Ստորագրելով ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը, Հայաստանը փոխեց իր տնտեսության զարգացման վեկտորը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը` հավելելով, որ անդամակցությունը ունի նաև դրական կողմեր:
«ԵՏՄ-ին անդամակցելով մենք գործ կունենանք ասիական տարածաշրջանի երկրների հետ: Ասիական զարգացող երկրները նույնիսկ համաշխարհային ճգնաժամի ընթացքում տնտեսության անկում չեն գրանցել: Օրինակ` Ղազախստանը ամեն տարի 7 տոկոս տնտեսական աճ է ապահովում, ինչն էլ դրական զարգացում կունենա գործընկերության տեսանկյունից»,- նշեց տնտեսագետը:
Վ. Խաչատրյանի խոսքերով` անդամակցությունը նաև կբերի նրան, որ Հայաստանը հայտնվելով մրցակցային դաշտում, ստիպված կլինի ոչ միայն ներմուծել, այլև արտադրել. «Այսինքն՝ կրճատվելու է ներմուծումը և զարգանալու է տեղական արտադրությունը»:
Իսկ թե ինչպես Եվրոպան կընդունի Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը, տնտեսագետն ասաց, որ Եվրոպայի մոտեցումը կզգանք առաջիկա վեց ամիսների ընթացքում, սակայն նա վստահ է, որ փոքր տնտեսություն ունեցող երկրի հանդեպ Եվրոպայի վերաբերմունքը շատ խիստ չի լինի:
«Կարծում եմ, որ նույն Եվրոպական ղեկավար մարմիններում նույնպես Հայաստանի հետ չեն ցանկանում հարաբերությունները սրել»,- նշեց Վ.Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները