ԵԽԽՎ նախագահ. «Ադրբեջանը պետք է անհապաղ կատարի Մամմադովի գործով ՄԻԵԴ վճիռը»
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը ևս կոչ է անում Ադրբեջանին՝ ազատել Իլգար Մամմադովին, ինչպես նաև արագացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխան բարեփոխումների իրականացումը։
Հաշվի առնելով նախօրեին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջնական որոշումը՝ կապված Իլգար Մամմադովի գործի հետ, ԵԽԽՎ նախագահը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում «անհապաղ իրականացնել ՄԻԵԴ-ի վճիռը, որն արդեն վերջնական է»։
«Իլգար Մամմադովի գործը ընդգծեց Ադրբեջանում արդարադատության գործունեության համակարգային թերությունները։ Այս ամենին պետք է անհապաղ անդրադառնալ, և ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին արագացնել բարեփոխումները և ամբողջությամբ ներդնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշները»,-ասել է Անն Բրասյորը։
Ինչպես նշված է ԵԽԽՎ կայքում, վերջերս Ադրբեջան կատարած իր այցի ժամանակ ԵԽԽՎ նախագահը հանդիպել էր Իլգար Մամմադովին բանտում։
Նախորդող`
ԵԽ գլխավոր քարտուղարը Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Իլգար Մամմադովին
ՄԻԵԴ վճիռ. Ադրբեջանը Իլգար Մամմեդովին ձերբակալել է քաղաքական դրդապատճառներով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան