Կքննարկվեն ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցում համագործակցության հնարավորությունները
Հոկտեմբերի 14-16-ը Փարիզում կկայանա Ատոմային էներգետիկայի համաշխարհային ցուցահանդեսը, որին մասնակցելու համար Ֆրանսիա է մեկնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պատվիրակությունը՝ նախարար Երվանդ Զախարյանի գլխավորությամբ:
Նախատեսվում է, որ Ատոմային էներգետիկայի համաշխարհային ցուցահանդեսին կմասնակցեն միջուկային էներգետիկայի ոլորտի շուրջ 500 ընկերություններ ու փորձագետներ: Այս մասին հայտնում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը:
Ցուցահանդեսում կներկայացվեն ատոմային էներգետիկայի բնագավառին առնչվող համաշխարհային նորարարություններ, որոնք վերաբերում են ոլորտի նորագույն սարքավորումներին և տեխնոլոգիաներին, նոր ատոմային էլեկտրակայանների կառուցմանը, ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործմանը, դրանց հսկողությանը, սերտիֆիկացմանը, աշխատած վառելիքի փոխադրմանը, պահեստավորմանը, կադրերի վերապատրաստմանն ու այլ հարցերի:
Միջոցառման շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը հանդիպում կունենա Ռուսաստանի պատվիրակության հետ: «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ կքննարկվեն ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցում համագործակցության հնարավորությունները: Կշարունակվեն նաև բանակցությունները նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան