«ԵՏՄ-ի պայմանագրի ստորագրումը շփոթության մեջ դրեց հոկտեմբերի 10-ի հանրահավաքի կազմակերպիչներին» (տեսանյութ)
Անդամակցությունը ԵՏՄ-ին՝ Հայաստանի առջև տնտեսական զարգացման լայն դռներ է բացում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Առաջին հերթին ապրանքների ազատ տեղաշարժի առավելություններ կընձեռնվի մեր հանրապետությանը, ինչպես նաև առավելություններ կընձեռնվի կապիտալի ազատ տեղաշարժին, աշխատուժին և ներդրումներին»,-նշեց Մելիքյանը:
Ըստ նրա Եվրոպական միության շատ երկրներ, օգտվելով Հայաստանին ընձեռնված առավելությունից, կարող են իրենց ապրանքների տեղաշարժի մի մասը իրականացել ՀՀ-ով և մեր երկիրը սրանից կարող է միայն շահեկան իրավիճակում հայտնվել:
«Այս պայմանագրի ստորագրումը շփոթության մեջ դրեց հոկտեմբերի 10-ի հանրահավաքի կազմակերպիչներին, որոնք այդպես էլ ամբողջ հանրահավաքի ընթացքում չհասկացան և չկարողացան ձևակերպել իրենց նպատակները»:
Մանրամասները՝ տեսանյութում: