«ԻՌՆԱ»-ի անդրադարձը Հովիկ Աբրահամյանի Իրան կատարվելիք այցին
«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 21-ին կմասնակցի Սպահանի Ս.Ամենափրկիչ հայկական եկեղեցու հիմնադրման 350-րդ տարեդարձի միջոցառումներին»,-այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ, գերշ. Տ. Բաբկեն եպիսկոպոս Չարյանը:
Հիշեցնենք, որ վերջերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես հայտարարել էր. «Ես լուրջ եմ տրամադրված Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնել և այն ծրագրերն ու պայմանավորվածությունները, որ եղել են մեր երկու կառավարությունների միջև ես ամեն ինչ անելու եմ, որ դրանք ժամանակի ընթացքում դառնան իրականություն»:
Նշենք, որ կառավարության ծրագրում Հայաստանի անմիջական հարևաններ Իրանի և Վրաստանի վերաբերյալ հետևյալ դրույթներն են ամրագրված:
• Անմիջական հարևանների` Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների առավել զարգացում:
• Իրանի ու Վրաստանի հետ համատեղ տարածաշրջանային զբոսաշրջային արդյունքի ձևավորում, համաշխարհային շուկայում ներկայացում և խթանում:
• Տարածաշրջանային գործընկեր պետությունների հետ, հատկապես՝ Վրաստանի և Իրանի, համագործակցության ակտիվացում՝ ապահովելով հայկական ապրանքների համար այդ երկրներ մուտք գործելու առավել բարենպաստ պայմաններ:
• Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցում, որը Հայաստանի Հանրապետությունից հարևան երկրներով էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման հնարավորություն կստեղծի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները