«Коммерсанть». Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի ծավալները կարող են հասնել 5 մլդ դոլարի
Ռուսական «Коммерсанть» պարբերականը անդրադարձել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Բաքու կատարած այցին` նշելով, որ այն ուներ երկու հիմնական նպատակ. հարթել ԵՏՄ-ի հետ Հայաստանի մերձեցման բացասական ազդեցությունն ու քննարկել նոր ռազմական առաքումների հարցը:
Պարբերականի փոխանցմամբ` Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ պայմանավորավել է 2015 թվականին անցկացնել համատեղ մի շարք ռազմածովային զորավարժություններ, որոնց նպատակն է նավագնացության ապահովման մեխանիզմների մշակումը` տնտեսական գործունեության անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով:
Հաղորդվում է նաև, որ կողմերը ստորագրել են երկու կողմերի պաշտպանական գերատեսչությունների 2015 թ փոխգործակցության ծրագիրը:
Երկկողմ բանակցությունները ներառել են նաև կադրերի պատրաստման (ներկայում 9 ռազմական համալսարաններում ուսանում է շուրջ 57 ադրբեջանցի ուսանող) և ռազմատեխնիկական գործակցության զարգացմանը նվիրված հարցեր:
«Ինչպես ավելի վաղ նշվել էր` Ադրբեջանը հետաքրքրված է ափամերձ հրթիռային «Բալ-Է» համալիրի ձեռք բերմամբ, որն այժմ շահագործվում է Իզբերբաշի ՌԴ ՌԾՈՒ Կասպից նավատորմի ափամերձ դիվիզիոնում»,- գրում է պարբերականը:
Հղում անելով «Ռոսօբորոնէքսպորտ»-ի իր աղբյուրներին` պարբերականը նշում է, որ մինչև տարեվերջ սպառազինությունների առաքման ընդհանուր ծավալը կարող է հասնել 5 մլրդ դոլարի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան