Երեք շաբաթից պարզ կդառնա, թե ինչից է մահացել երիտասարդ մայրը
«Նվազագույնը երեք շաբաթ կտևի ողջ գործընթացը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը` նշելով, որ հանձնաժողովային քննությունն արդեն եղել է, որին մասնակցել են նաև մահացած Նելլիի հարազատները: Հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին այստեղ մահացել էր 26-ամյա մի կին, ով սեպտեմբերի 21-ին նույն ծննդատանը առաջնեկին էր ունեցել: Դուրս գրվելուց հետո կնոջ մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել, նա սեպտեմբերի 27-ին նորից տեղափոխվել է հիվանդանոց` հետծննդյան խնդիրներով, սակայն հոկտեմբերի 9-ին, երբ արդեն պետք է դուրս գրվեր մահացել էր:
«Ես ինքս եմ խնդրել, որ մանրազննին կատարվի փորձաքննությունը, որովհետև մեզ ևս շատ հետաքրքիր է, թե ինչ է եղել և որն է մահվան պատճառը»,-նշեց նա:
Տնօրենն ասաց, որ ամենևին չի մեղադրում հարազատներին, ովքեր կատարվածում մեղադրում են բժիշկներին, քանի որ յուրաքանչյուրն էլ նման ողբերգության ժամանակ թերևս կմտածեր, որ բացթողում կամ խնդիր է եղել: Բայց ասաց, որ Նելլիի մահվանից հետո հարազատներին այլևս չի հանդիպել, քանի որ տեսել են, որ ինքն էլ խիստ անհանգստացած է ու ամեն քայլ ձեռնարկում է, որպեսզի ճշմարտությունը պարզվի:
«Նա նախապատրաստվում էր դուրս գրման, եթե մենք մի քանի ժամ առաջ նրան դուրս գրեինք կամ մեկ օր շուտ, հնարավոր է, որ այդ դժբախտությունը հիվանդանոցից դուրս տեղի ունենար….Մեզ համար ևս անչափ կարևոր է իմանալ պատճառը»,- հավելեց Ռ. Աբրահամյանը:
Նշենք, որ «Հանրապետական» հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում մայրական մահացության դեպքի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Հարակից հրապարակում`
Ո՞րն է պատճառը. Հոկտեմբերի 9-ին «Հանրապետական» ծննդատանը մայրական մահացության դեպք է արձանագրվել
«Հանրապետական» ծննդատանը մայրական մահացության դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները