Ավստրալիան նշել է Իրաք զորք ուղարկելու պայմանը
Ավստրալիան Իրաք կուղարկի 200 զինվոր, եթե Բաղդադը և Կանբերան համաձայնեցնեն զինծառայողների` Իրաքում գտնվելու պայմանները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով Associated Press-ին:
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտայի խոսքով, կառավարությունը ցանկանում է, որ ավստրալացի զինվորները Իրաք ուղևորվելիս ստանան այն իրավական երաշխիքները, ինչ ամերիկացի զինվորականները, ինչը ենթադրում է զինվորի` Իրաքի տարածքից դատական հետապնդումից ազատումը: Ըստ Էբոտի` այդ հարցը կարող է լուծվել մոտ ժամանակներս:
Ավստրալացի զինվորները վերջին մի քանի ամիսներին գտնվում են ԱՄԷ-ում, որտեղ սպասում են Իրաք ուղևորվելու հրամանին: Ակնկալվում է, որ ավստրալացի զինվորականները հանդես են գալու որպես խորհրդականներ, ինչպես նաև օգնելու են իրաքցի զինվորների մարզումներին:
Նշենք, որ 2003 թվականին` ԱՄՆ-ի Իրաք ներխուժման ժամանակ, Ավստրալիան որպես օգնություն ամերիկյան և բրիտանական զորքերին Իրաք ուղարկել էր 2 հազար զինվոր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում