Dropbox-ը ենթարկվել է հաքերային հարձակման
Հաքերները կարողացել են յուրացնել Dropbox-ի մոտ 7 մլն օգտատիրոջ գաղտնաբառեր ու անուններ: Այս մասին հայտնում է «Arstechnica.com»-ը:
Գաղտնաբառերից մի քանիսը հրապարակվել են Pastebin հաքերային բլոգում: Հաքերները հայտարարել են, որ իրենց տրամադրության տակ ունեն 6,94 մլն օգտատիրոջ տվյալներ՝ սպառնալով դրանք հրապարակել:
Dropbox-ը հայտարարել է, որ իրենք հակերային հարձակման չեն ենթարկվել, տվյալները գողացել են այլ ճանապարհներով, իսկ հրապարակված գաղտանաբառերն արդեն ապակտիվացվել են:
Նրանք օգտատերերին խորհուրդ են տալիս փոխել գաղտնաբառերը՝ դարձնելով դրանք ավելի դժվար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան