ԱՄՆ-ում Էբոլայի երկրորդ դեպքն է արձանագրվել
Ամերիկյան հիվանդանոցում, որտեղ ավելի վաղ բուժում էր ստանում Էբոլայով վարակված Լիբերիայի քաղաքացի Թոմաս Դունկանը, վարակի երկրորդ դեպքն է արձանագրվել: Տեխաս նահանգի առողջապահության դեպարտամենտը տեղեկացնում է, որ վարակվել է բուժքույրը, ում մեկուսացրել են անմիջապես այն բանից հետո, ինչ նա բողոքել է հիվանդությանը բնորոշ նշաններից: Իսկ հետազոտությունը հաստատել է բժիշկների կասկածները:
«ՆՏՎ»-ի հաղորդմամբ` ներկայումս հիվանդանոցի աշխատակիցները ստուգում են բոլորին, ովքեր շփումներ են ունեցել բուժքրոջ հետ վերջին շրջանում:
Արևմտյան Աֆրիկայի երկրներում, որտեղից տարածում է գտել Էբոլան, այս հիվանդությունից արդեն մահացել է 4500 մարդ: Սա Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներն են: Փորձագետները, սակայն, ավելի վախեցնող թվեր են հնչեցնում: Նրանց կանխատեսումների համաձայն առաջիկա ամիսներին Էբոլայից կարող է մահանալ շուրջ 20 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա