Իրանի ԱԳ նախարար. Քաղաքական կամք դրսևորելու դեպքում միջուկային հարցում հնարավոր է հասնել համաձայնության
«Վիեննայում կայացել է Իրանի ԱԳ նախարարի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի հանդիպումը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը Վիեննայում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի շուրջ անցկացվող բանակցությունների ընթացքին, մասնավորապես նշել է. «Բանակցությունների այս փուլում փորձում ենք լուծել խնդրի կարգավորման ուղիների հարցում առկա տարաձայնությունները, ինչպես որ նախկինում էինք հայտարարել, դեռ լուրջ խնդիրներ կան, սակայն դա չի նշանակում, որ անհնար է հասնել համաձայնության»:
Շարունակելով խոսքը՝ նախարար Զարիֆը հավելել է. «Բոլորն էլ համոզված են, որ խնդիրը հնարավոր է լուծել, քանի որ իրականում Իրանի միջուկային ծրագիրն ունի խաղաղ նպատակներ: Իհարկե, ներկայում դեռ չենք եկել ընդհանուր հայտարարի, սակայն քաղաքական կամք դրսևորելու դեպքում հնարավոր է հասնել համաձայնության»:
Հավելենք, որ Վիեննայում նախատեսվում է նաև Իրանի և ԱՄՆ ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո տեղի կունենա Իրան-ԱՄՆ-ԵՄ ներկայացուցիչների եռակողմը հանդիպումը:
Նշենք, որ 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև համաձայնագիր էր ստորագրվել, համաձայն որի՝ վեցամսյա ժամկետում համապարփակ համաձայնագիր ստորագրելու նպատակով կողմերը պետք է բանակցություններ անցկացնեին: Ս.թ. հուլիսի 20-ին ավարտվեցին բանակցությունները, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան. Որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը երկարացնել ևս 4 ամսով, մինչև 2014թ. նոյեմբերի 24-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում