ԱՄՆ դեսպանը Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության մասին. «Ժամանակ»
Ի պատասխան հոկտեմբերի 10-ին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն առնչվող «Ժամանակի» հարցին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ասել է. «Անցյալ տարի սեպտեմբերին ՀՀ նախագահը կայացրեց իր որոշումը՝ միանալ Մաքսային միությանը: Միացյալ Նահանգները հավատում է, որ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է տնօրինի իր ապագան` միանալու որևէ միջազգային կազմակերպության կամ միավորման: Մեր խնդիրն է, որ Հայաստանը շարունակի նայել դեպի Արևմուտք »:
Թերթի հաջորդ հարցին՝ արդյոք Հայաստանը ճի՞շտ ճանապարհ է ընտրել դեսպանը նշել է. «Յուրաքանչյուր երկիր իր որոշումն է կայացնում, ես չէ, որ պետք է դատեմ Հայաստանի որոշումը»:
Նա հույս է հայտնել, որ Հայաստանը Արևմուտքի հետ համագործակցությունը շարունակելու քաղաքական կամք կդրսևորի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան