Հայաստանյան ձու արտադրողները խուճապի մեջ են. «Ժողովուրդ»
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ որոշ գործարարներ ցանկանում են ձու ներկրել և այդ նպատակով պատրաստվում են դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ համապատասխան փաստաթղթային ձևակերպումներ իրականացնելու համար: Այս լուրերը խուճապ են առաջացրել Հայաստանի՝ ձու արտադրող ընկերությունների շրջանում: Բանն այն է, որ ներկրված ձուն բավական էժան է, և տեղական արտադրողները չեն դիմանա մրցակցությանը: Ուստի բացառված չէ, որ տեղական արտադրողները 2-3 դրամով նվազեցնեն մատակարարման գները, որպեսզի ինչ-որ կերպ կանխեն հավկիթի ներկրումը:
«Ի դեպ, որպես կանոն Հայաստան ձու է ներկրվում է Ամանորի և Զատիկի տոներից առաջ: Հավանաբար, հեշտ գումար աշխատելու ցանկություն ունեցողները հարստանալու նոր ձև են գտել»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան