Հոգեկան սթրեսը յուրահատուկ կերպով է ազդում սրտի վրա
Հոգեկան լարվածությունը բացասաբար է անդրադառնում սրտի վրա: Սակայն այդ ազդեցությունը, պայմանավորված սեռով, տարբեր կերպ է անդրադառնում մարդու առողջության վրա: Օրինակ տղամարդկանց պարագայում տեղի է ունենում արյան ճնշման մեծ տատանում, հաճախանում են սրտխփոցները, իսկ կանանց դեպքում առաջանում է սրտամկանի իշեմիա, նվազում է դեպի սիրտ արյան հոսքը. Գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Դյուկ համալսարանի հետազոտողների ուսումնասիրությանը մասնակցել է 56 կին ու 254 տղամարդ, ովքեր ունեն սրտի հիվանդություններ: Կամավորները նախ հետազոտվել են, ապա կատարել երեք լարված առաջադրանք: Թեստի ժամանակ չափել են արյան ճնշումը, սրտխփոցների հաճախականությունը, վերցրել արյան անալիզ: Պարզվել է, որ կանանց մոտ նկատվում է տրոմբոցիտների ավելի մեծ քանակություն, քան տղամարդկանց պարագայում: Բացի այդ, թեստի ժամանակ կանանց մոտ առաջացել են ավելի բացասական զգացմունքներ: