ԵՏՄ կազմում կարող է ստեղծվել ֆինանսական կանոնակարգման միասնական մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող երկները` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը կարող են ստեղծել ֆինանսական կարգավորման միասնական մարմին: Այս մասին տեղեկացնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Ինչպես հաղորդվում է` կանոնակարգող մարմնի ստեղծումը ենթադրվում է ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագրով: Նախատեսվում է նաև անդամ երկրներում ներդնել անդրազգային բանկային արտոնագրեր:
Այն ենթադրում է, որ մի երկրում արտոնագրված բանկը հնարավորություն կստանա գործունեության բոլոր տեսակներն իրականացնել ԵՏՄ անդամ հանդիսացող մյուս բոլոր երկրներում` առանց լրացուցիչ թույլտվություն ստանալու պահանջի: Այս առումով վարկային կազակերպություններին էլ վերահսկելու պարտավորությունը կարող է դրվել բանկի «տնային» երկրի հսկողություն իրականացնող մարմինների վրա:
«Եթե մենք ստեղծում ենք միասնական տնտեսական տարածություն, ապա նաև արտոնագրերը աշխատանքի կանոնները և հսկողությունն էլ պետք է միասնական լինի»,- նշել է Տարածաշրջանային բանկերի ասոցիացիայի նախագահ Անատոլի Ակսակովը:
Նախորդող հրապարակում`
ԵՏՄ կազմում Հայաստանը կազատվի ներմուծվող ռազմատեխնիկայի մաքսատուրքերից