Արևմուտքը պետք է հատուկ արտոնություններ շնորհի Հայաստանին՝ Ռուսաստանի հետ նրա կապերը դատապարտելու փոխարեն. Սասունյան

Հոկտեմբերի 10-ին, երկարատև և բուռն քննարկումներից հետո, Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու պայմանագիրը, որի կազմի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015 թ. հունվարի 1-ից և ենթակա է վավերացման չորս երկրների խորհրդարանների կողմից: Ղրղզստանը և Տաջիկստանը ևս Միությանը միանալու հետաքրքրություն են ցուցաբերել:

ԵՏՄ-ի ձևավորման նախանշված նպատակն է ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն անդամ երկրներում, և իրականացնել համաձայնեցված քաղաքականություն էներգետիկ, արդյունաբերական, գյուղատնտեսական և տրանսպորտային ոլորտներում:

Վերլուծաբանների տեսակետները՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության արժանիքների վերաբերյալ, կախված են այն բանից, թե արդյոք նրանք կողմնակից են թե հակառակորդ երկրի իշխանություններին: ԵՏՄ-ի հակառակորդների առաջ քաշած փաստարկների թվում են Հայաստանի անկախության հնարավոր կորուստը և Արցախի մեկուսացումը՝ սահմանի վրա մաքսային անցակետերի տեղադրման պատճառով: Մյուս կողմից, ԵՏՄ-ի կողմնակիցները շեշտը դնում են Հայաստանի աշխարհառազմավարական և տնտեսական շահերի վրա: Մնում է տեսնել, թե, ի վերջո, այս փաստարկներից որն է ավելի գերակշիռ:

Այսուհանդերձ, որոշ հիմնական իրողություններ կան, որոնք ակնհայտ են: Հայաստանը հնուց ի վեր բազմաբնույթ կապեր է ունեցել Մոսկվայի հետ՝ սկսած ցարական ժամանակաշրջանից մինչև Խորհրդային Միություն ու այսօրվա Ռուսաստանի Դաշնություն: Անհրաժեշտ է հիշել, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունն իր ազդեցությունը կունենա հարյուր հազարավոր հայ ներգաղթյալների ապրուստի վրա Ռուսաստանում ՝ այդ երկրում բնակվելու և աշխատելու հնարավորության տեսանկյունից: Բացի այդ, հայ գործարարները կարող են ընդլայնել իրենց ներքին փոքր շուկան, արտահանելով իրենց արտադրանքը շահավետ հարկային պայմաններում ավելի քան հարյուր միլիոն հավանական սպառողների համար Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում: Հայաստանը նաև հանդես կգա որպես հարմար դարպաս օտարերկրյա ներդրողների համար, որոնք հետաքրքրված են ԵՏՄ-ի հսկայական ու դժվարամատչելի շուկաները ներթափանցելու մեջ:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ վերլուծության մեջ երեք էական հարցեր պետք է բարձրացվեն.

1) Հաշվի առնելով շարունակվող արցախյան հակամարտությունը և Ադրբեջանի բազմամիլիարդ դոլարների ռազմական գնումները, ո՞ր երկիրն է Հայաստանին վաճառել և շարունակելու է վաճառել ժամանակակից զենք Ադրբեջանի շարունակաբար աճող սպառնալիքը նվազեցնելու համար: Ոչ Միացյալ Նահանգները, ոչ Մեծ Բրիտանիան, և ոչ էլ Ֆրանսիան, այլ Ռուսաստանը…

2) Ո՞ր երկիրը կարող է Հայաստանին մատակարարել կենսական անհրաժեշտության գազ ցանկացած գնով, չխոսելով արտոնյալ գների մասին: Ռուսաստանը և ավելի քիչ չափով Իրանը՝ փոքր խողովակաշարով:

3) Քանի որ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերն է, ապա տնտեսապես ավելի ձեռնտու է բարենպաստ հարկային պայմաններ ունենալ այդ երկրի հետ, քան Եվրոպայի: ԵՏՄ-ին Հայաստանի չմիանալը երկիրը կդնի հարկային խիստ անբարենպաստ պայմանների մեջ՝ ավերիչ տնտեսական հետևանքներով:

Թեև սրանք են ԵՏՄ-ին Հայաստանի միանալու անհերքելի պատճառները, սակայն ոչ ոք չպետք է եզրակացնի, որ Երևանը պետք է մնա բացառապես Ռուսաստանի տնտեսական գոտում: Ակնհայտ է, որ Հայաստանի շահերից է բխում բազմակողմանի կապերի զարգացումը բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի: Հայաստանի պաշտոնատարները բազմիցս հայտարարել են արևմտյան երկրների հետ սերտ տնտեսական, քաղաքական և նույնիսկ ռազմական կապեր զարգացնելու ուղղությամբ իրենց հետաքրքրության մասին, սակայն ոչ ի հաշիվ Ռուսաստանի հետ Հայաստանի ունեցած հնամյա հարաբերությունների:

Միևնույն ժամանակ, շատ ավելի արդյունավետ կլինի, եթե արևմտյան երկրները, մասնավորապես Միացյալ Նահանգները, փոխանակ հորդորելու Հայաստանի ղեկավարներին խզելու խիստ կարևոր հարաբերությունները Ռուսաստանի հետ, հարկային արտոնություններ և այլ խթաններ տրամադրեն իրենց ներդրողներին Հայաստանում, դրանով իսկ նվազեցնելով Երևանի կախվածությունը Ռուսաստանից: Նմանապես, Հայաստանին ուղղված ամերիկյան քննադատությունն ու նախազգուշացումները Իրանի հետ նրա ունեցած առևտրային կապերի համար, պարզապես անիմաստ հայտարարություններ են: Ավելի օգտակար կլիներ, եթե Օբամայի վարչակազմը քաջությունն ունենար ճնշում գործադրելու Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ նրանց կողմից Հայաստանի Հանրապետության համատեղ շրջափակումը վերացնելու համար, որը շարունակվում է ավելի քան 20 տարի:

Հաշվի առնելով ռազմավարական և տնտեսական վերոնշյալ իրողությունները, ավելի լավ կլինի, եթե արևմտյան երկրները «մտրակի» փոխարեն «քաղցրահաց» օգտագործեն` ուղղորդելով Հայաստանին ավելի հավասարակշռված հարաբերությունների Արևելքի և Արևմուտքի միջև:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի...
Աղբյուր` Panorama.am
08:42
Թալանել են լրագրող Լիա Սարգսյանի տունը
Թալանել են «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լիա Սարգսյանի տունը։ Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը գրել է. «Թալանել են տունս,...
Աղբյուր` Panorama.am
08:37
Գիշերը Աթոյան փողոցում մեքենա է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 10-ին, ժամը 04:15-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}