Ալբանիայի հավաքականին օդանավակայանում ցնծությամբ են դիմավորել 5000 երկրպագուներ (Տեսանյութ)
«Եվրո-2016»-ի ընտրական փուլի Սերբիա-Ալբանիա չավարտված հանդիպումից հետո Տիրանայում ալբանցի ֆուտբոլիստներին դիմավորել են ինչպես հերոսների: Իրենց ազգային թիմին դիմավորելու էին եկել մոտ 5000 երկրպագուներ:
Ինչպես տեղեկացնում է balkanweb.com-ը, թիմին դիմավորել են նաև սպորտի նախարար Լանդիտա Նիկոլան և փոխվարչապետ Նիկո Փելեշին: Նրանք թիմի ավագ Լորիկ Ցանայի հետ միասին մամուլի ասուլիս են տվել օդանավակայանում: Փելեշին ասել է, որ հպարտ է այն ամենով, ինչ ֆուտբոլիստները ցուցադրել են Բելգրադում, և շնորհակալություն է հայտնել հավաքականին:
Հիշեցնենք, որ խաղը դադարեցվել է 41-րդ րոպեին, 0:0 հաշվի ժամանակ, երբ խաղադաշտում բախվել են ֆուտբոլիստները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում