Ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել թուրք-իրանական սահմանին
«Ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել թուրք-իրանական սահմանին»,-այդ մասին հաղորդում է իրանական «Ասրիրան.քոմ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ արդեն մի քանի օր է, ինչ 100-ավոր իրանական բեռնատար մեքենաներ չեն կարողանում հատել թուրք-իրանական սահմանը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանն ու Թուրքիան 1994թ. տրանսպորտային բեռնափոխադրումների մասին համաձայնագիր են ստորագրել, սակայն Թուրքիայի կառավարությունը, երկու անգամ ավելացնելով յուրաքանչյուր բեռնատար մեքենայի համար նախատեսված հարկը, խախտել է երկկողմ պայմանավորվածությունները, ինչն էլ հանգեցրել է ճգնաժամային իրավիճակի:
«Եթե նախկինում իրանական կողմը տարանցիկ բեռնատար մեքենայի համար վճարում էր 750 ԱՄՆ դոլար, ապա ներկայում այդ գումարը կազմում է 1500 դոլար: Սակայն թուրքական կողմն էլ պնդում է, որ Իրանն է խախտել պայմանավորվածությունը, ավելացնելով հարկը, ինչին հետևել է թուրքական կողմի պատասխան քայլը»,-նշում է իրանական աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին