Հայաստանի գրանցում ունեցող անհայտ կորածների թիվը հասնում է 430-ի. Զ. Ամատունի
Ղարաբաղյան հակամարտության հետևանքով ավելի քան 4000 անհայտ կորած կա, որոնցից շուրջ 430-ը Հայաստանի գրանցում ունեցողներ են, իսկ ԼՂՀ գրանցվում ունեցող անհայտ կորածների թիվը հասնում է 800-ի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ այդ խնդրի շուրջ վերջին շրջանում որոշակի առաջխաղացում կա:
Նա ասաց, որ իրենք գոհ են տարածաշրջանում իրականացրած համագործակցությունից. «Երկխոսություն է առաջարկվում այն երկրների իշխանություններին, որոնք չունեն երկխոսության եզրեր: Մեր կազմակերպությունը առաջարկում է իր միջնորդի ծառայությունը, երբ խոսքը գնում է գերու հայրենադարձման մասին»
Անդրադառնալով ադրբեջանական կողմի գործողություններին` գերիների փոխանակման հարցով, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը հայտնեց, որ հանրությանը մտահոգող շատ հարցեր մնում են կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում. «Հանրայնորեն չենք ասում շատ բաներ, իսկ իշխանությունների հետ մեր երկխոսությունը մնում է գաղտնի»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին