Ես բացարձակապես ժամանակ չունեմ ինչ-որ տիկնոջ անձնական մտավարժանքները և տվայտանքները մեկնաբանելու. Ն.Զոհրաբյան
««Ժառանգության» մեր այն գործընկերները, ովքեր մասնակցում են եռյակի գործընթացներին և ովքեր լիազորված են իրենց կուսակցության անունից հայտարարություն անելու մեզ հորդորել են «Ժառանգության» անունից արվող հայտարարությունները բացառապես ընդունել կուսակցության նախագահի, փոխնախագահի, խմբակցության ղեկավարի և մամուլի ծառայության ղեկավարի անունից: Մեզ ասվել է, որ այլոց հայտարարությունները կուսակցության տեսակետ չեն, այլ տվյալ անձանց անհատական, մասնավոր մտավարժանքներ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի այսօրվա հայտարարությունները:
Հիշեցնենք, վերջինս եռյակին ներկայացրեց իր կողմից մշակված միացյալ հարթակի օրակարգը, որը, ըստ Զ.Փոստանջյանի, պետք է ընդունի եռյակը, եթե ազնիվ է ու արդար:
Ն.Զոհրաբյանը նշեց նաև, որ շատ հարգում է «Ժառանգության» գործընկերների հորդորը:
«Ես բացարձակապես ժամանակ չունեմ որևէ քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշում չներկայացնող մի ինչ-որ տիկնոջ անձնական մտավարժանքները և տվայտանքները մեկնաբանելու»,- հավելեց նա:
Հարակից հրապարակում`
Զ.Փոստանջյանը թելադրում է եռյակին ինչ անել (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում