Հ. Աբրահամյանը խոստացել է շարունակել հանդիպումը, բնակիչները սպասում են
Քիչ առաջ ընդհատվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և առավոտից Կառավարության շենքի դիմաց բողոքող բնակիչների հանդիպումը, քանի որ վարչապետը նախապես հրավիրված խորհրդակցության պետք է մասնակցի: Սակայն Panorama.am-ի տեղեկություններով` բնակիչները շարունակում են մնալ Կառավարությունում, քանի որ խորհրդակցությունից հետո վարչապետի հետ հանդիպումը պետք է շարունակվի. Այդպես է խոստացել Հովիկ Աբրահամյանը:
Նշենք, որ խոսքը Եկմալյան 4-16-ի բնակիչների մասին է, ովքեր պահանջում են իրենց բնակարանային խնդիրների լուծում` խնդիրը սկիզբ է առել դեռ 2007թ-ից: Հանդիպման երկրորդ մասին, թերևս լրատվամիջոցների ներկայացուցիչները կմասնակցեն:
Հիշեցնենք, ԶԼՄ-ների ներկայությանը դեմ էին արտահայտվել հենց բնակիչները` չպարզաբանելով պատճառները:
Հարակից հրապարակում`
Վարչապետն ընդունել է բողոքող բնակիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան