Սյունիքի սահմանամերձ բնակավայրերը կգազաֆիկացվեն. «ՉԻ»
Չնայած կառավարության պաշտոնական կայքից հեռացվել է «Վարչապետի հանդիպումների գրաֆիկ» բաժինը, այդուհանդերձ, «Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ մոտ օրերս նախատեսվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցն Իրանի Իսլամական հանրապետություն:
«Այդ հանդիպումը խոստանում է հետաքրքիր լինել՝ հատկապես Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու համատեքստում: Այս առումով ուշարժան է այն հանգամանքը, որ վարչապետի այցը ռազմավարական նշանակություն ունեցող երկիր լինելու է թվով երրորդը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը ջանքեր չի խնայելու իրանցի ճարպիկ առևտրականներին Հայաստան վերադարձնելու համար: Հատկապես կարևորվելու է կարամելի արտադրությամբ զբաղվողների վերադարձը»:
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ Իրանում քննարկվելիք օրակարգային մյուս գլխավոր հարցը լինելու է Իրանից Հայաստան՝ գազի այլընտրանքային միջոց գազամատակարարման ծավալի ավելացումը, որի հաշվին, հավանաբար, կարող է լուծվել Սյունիքի մարզի սահմանամերձ, դեռևս չգազիֆիկացված բնակավայրերի խրոնիկական պրոբլեմը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան