Պայմանավորվածություն է ձեռք բերվել` բավարարել բնակիչների պահանջները
Կառավարությունում ավարտվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Եկմալյան 4-16-ի բնակիչների հանդիպումը, ովքեր առավոտվանից բողոքի ցույց էին անցկացնում շենքի դիմաց` պահանջելով վարչապետի հետ հանդիպում: Հանդիպմանը միացել էին հրաժարականի դիմում ներկայացրած փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ինչպես նաև «Գլենդել Հիլզ» ընկերության սեփականտեր Վահե Յակուբյանը:
Panorama.am-ի տեղեկություններով` պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հստակ ժամկետներում «Գլենդել Հիլզ»-ը կբավարարի բնակիչների պահանջները: Մանրամասները կներկայացնենք հաջորդիվ:
Հարակից հրապարակում`
Հ. Աբրահամյանը խոստացել է շարունակել հանդիպումը, բնակիչները սպասում են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին