Հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը կարող է դիմել նաև չնախատեսված քայլերի
Ոչ իշխանական ուժերի կողմից կազմակերպվող հանրահավաքներին ոստիկանությունը հատուկ չի պատրաստվում. նման դեպքերում ոստիկանության հիմնական խնդիրն է լինում՝ օպերատիվ իրավիճակի վերլուծություն և հասարակական կարգի պահպանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենատ Հունան Պողոսյանը:
Նա նշեց, որ ինչքան ոստիկանությունն, այնքան էլ հենց հանրահավաքի կազմակերպիչները պատասխանատվություն են կրում հանրահավաքների ժամանակ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների պահպանման հարցերում:
Պատասխանելով հարցին, եթե առաջիկա հանրահավաքի ժամանակ չնախատեսված բաներ տեղի ունենան, ի՞նչ քայլերի է դիմելու ոստիկանությունը, Հ. Պողոսյանն ասաց, որ իրենք էլ կդիմեն չնախատեսված քայլերի՝ շեշտելով՝ օրենքի սահմաններում:
Նա նաև հայտնեց, որ հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքին ներկա է եղել շուրջ 16 հազար քաղաքացի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները