Այս տարի ոստիկանական համակարգից 72 ծառայող է հեռացվել
Այս տարվա 9 ամիսների ընթացքում 72 ծառայող հեռացվել է ոստիկանության համակարգից: Նախորդ տարի նրանք եղել են 37-ը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենատ Հունան Պողոսյանը:
Նա նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանում ոստիկանության ծառայողների նկատմամբ 1192 ծառայողական քննություն է կատարվել, որը 90 դեպքով ավել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Այս տարվա ընթացքում արդեն 600 ծառայող կարգապահական տույժի է ենթարկվել, 292-ին հայտարավել է նկատողություն, 207-ին՝ խիստ նկատողություն, 24-ին հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին, որը հավասարազոր է պաշտոնից ազատելուն, չորս ոստիկանի կոչումն իջեցվել է մեկ աստիճանով:
Այս տարի արդեն դատարան է ուղարկվել 11 գործ 15 անձի վերաբերյալ: Մեկ գործ կարճվել է, 3 գործով դատապարվել է 4 անձ, 7 գործ 10 անձով դեռևս գտնվում է դատաքննության փուլում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում