Փոխոստիկանապետ. ՀՀ-ում ավելացել են բնակարանային գողության դեպքերը
Հայաստանում այս տարվա 9 ամիսների ընթացքում գրանցվել է հանցագործության 13 հազար 776 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 2,2 տոկոսով կամ 302 դեպքով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թվային տվյալներ ներկայացրեց ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենատ Հունան Պողոսյանը: Նա նշեց, որ հանցագործությունների աճը պայմանավորված է գողությունների, բնակարանային գողությունների ավելացմամբ: Միաժամանակ փոխոստիկանապետը հայտնեց, որ այս տարի նկատվում է հանցագործության աճի տեմպերի նվազման միտում:
Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, թրաֆիքինգի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, ավազակության, տրանսպորտային միջոց փախցնելու, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը:
Հ. Պողոսյանը նշեց, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 424 դեպք: 41 դեպքով նվազել են խմբերի կողմից կատարված հանցագործությունները: 19 դեպքով նվազել են անչափահասների կողմից, 16 դեպքով՝ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունները:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 25 դեպքով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումները:
2014 թվականի 9 ամիսներին բացահայտվել է նախկինում կատարված 240 հանցագործության դեպք, 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 113-ով ավելի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում