«Մեզ համար ժամանակավրեպ է սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու գործընթացը» (տեսանյութ)
Սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ երկու պայման կա՝ քաղաքական կոնսենսուսը և հասարակական պահանջը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների համակարգին՝ նման նկատառում արեց ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:
Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ մեր երկրում այդ երկու պայմանները չկան. «Մեր երկրում պետք է կարողանանք ավելի ամրացնել խորհրդարան և նախագահական ինստիտուտը: Պետք է ավելի խորությամբ քննարկման առարկա դարձնենք հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացման հարցը»:
Նա նաև ավելացրեց, որ ժողովուրդը հայտնվել է պրոբլեմների մի մեծ ծովում և պետք է այդ պրոբլեմները լուծենք. «Մեզ համար ժամանակավրեպ է անդրադառնալ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու գործընթացին»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: