«Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի գործողությունը պաշտոնական անվանում է ստացել
Իրաքում և Սիրիայում մի քանի շաբաթ շարունակվող օդային հարվածներից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարությունն անվանել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ գործողության անվանումը` «Անսասան վճռականություն» (Inherent Resolve): Ինչպես հայտնում է The Daily Star-ը, վերջնական որոշումը կայացրել է ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբերի պետերի կոմիտեի նախագահ գեներալ Մարտին Դեմպսին:
Զինվորականների խոսքով, այսուհետ այսպես է կոչվելու բոլոր այն ռազմական գործողությունները, որոնք կոալիցիան կնախաձեռնի Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ:
«Այդ անվանումը կարտահայտնի ԱՄՆ-ի ու դաշնակից երկրների անսասան վճռականությունը և խորը հանձնառությունը` ուղղված ԻԼԻՊ-ի ոչնչացմանը և սպառնալիքի վերացմանը»,-նշել են զինվորականները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները Իրաքում ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ օդային հարվածները սկսեցին օգոստոսի 8-ից, իսկ Սիրիայում` սեպտեմբերի 23-ից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում