Կապան-Շիկահող ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
Կապան-Շիկահող ավտոճանապարհի միակողմանի դարձած երթևեկությունը վերականգնված է: Այս մասին հայտնում է ԱԻն մամուլի ծառայությունը:
Նշենք, որ այսօր՝ ժամը 12.38-ին ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի մոտակայքում` ավտոճանապարհին, տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը պարզվել էր, որ Կապան-Շիկահող ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի էր ունեցել կավաշերտի փլուզում (մոտ 20 քմ)` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
ՃՇՇ աշխատակիցների կողմից կատարվել է ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ և ժամը 14.05-ի դրությամբ երթևեկությունը վերականգնված է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա