Հայ բժիշկների համառուսաստանյան առաջին համաժողովը` Մոսկվայում
Հոկտեմբերի 15-ին Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցու վանական համալիրի հանդիսությունների սրահում տեղի է ունեցել հայ բժիշկների համառուսաստանյան առաջին համաժողովը` կազմակերպված Ռուսաստանի Հայերի միության բժիշկների ասոցիացիայի կողմից:
Ինչպես տեղեկացնում են ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:
Դեսպան Եսայանն իր ելույթում կարևորել է նման կառույցի կազմավորման նշանակությունը, որն իր շուրջն է համախմբել ՌԴ-ում բնակվող բժշկության ոլորտի հայազգի բարձրակարգ մասնագետներին: Դեսպանը հայտնել է նաև դեսպանության պատրաստակամությունն աջակցել նշյալ կառույցի և Հայաստանի միջև կապերի և մասնագիտական շփումների զարգացմանը:
Զեկույցներով հանդես են եկել ակադեմիկոսներ, պրոֆեսորներ: Ելույթներ են ունեցել ՀՀ գիտական միավորումների և ասոցիացիաների փորձագետները:
Համաժողովի արդյունքներով հաստատվել է Ասոցիացիայի 2015-2016թթ. աշխատանքային ծրագիրը և ընդունվել է Համաժողովի բանաձևը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա