«Եղիր քեզ պես». Օսկար Ուայլդի 160-ամյակն է
Այսօր Օսկար Ուայլդի ծննդյան 160-ամյակն է: Ծագումով իռլանդացի, բրիտանական հանրաճանանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատն ապրեց 46 տարի, գրեց «Դորիան Գրեյի դիմանկարը», 9 պիես, հեքիաթներ, պատմվածքներ:
Նրա մասին ասում են, կարողացավ մտածել, ինչպես փիլիսոփան, սիրել, ինչպես տղամարդը, խոսել, ինչպես աշխարհի ամենասրամիտ մարդը:
Ուայլդի ստեղծագործություններին հարիր են նուրբ հումորը և յուրօրինակ գեղագիտությունը։ Կյանքի օրոք Լոնդոնի ամենահայտնի թատերագիրներից մեկն էր։
Նրա աֆորիզմներն այսօր էլ արդիական են: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.
Աշխարհում միակ մարդը, ում կցանկանայի մոտիկից ճանաչել, ես եմ:
Ռուսաստանում չկա անհնար ոչինչ, բացի ռեֆորմից:
Իրենց ամուսիներին միշտ խանդում են տգեղ կանայք, գեղեցիկները դրա ժամանակը չունեն, նրանք խանդում են ուրիշներին:
Երբեք մի վստահեք այն կանանց, ովքեր ձեզ ասում են իրենց տարիքը: Այդ ասող կինը կարող է պատմել ամեն ինչ:
Մարդ պետք է միշտ սիրահարված լինի: Հենց այս պատճառով էլ մարդ պետք է երբեք չամուսնանա:
Կյանքում լինում է երկու իսկական ողբերգություն. Առաջինը, երբ ուզածիդ չես հասնում, իսկ երկրորդը՝ երբ հասնում ես:
Սիրահարվածությունը սկսվում է նրանից, որ մարդ խաբում է ինքն իրեն, իսկ վերջանում է նրանով, որ նա խաբում է ուրիշին: Ահա հենց դա էլ աշխարհը կոչում է սիրավեպ:
Կանայք երկրորդ անգամ ամուսնանում են միայն այն դեպքում, եթե ատել են առաջին ամուսնուն, իսկ տղամարդը այն դեպքւմ, եթե պաշտել է առաջին կնոջը: Կանայք ամուսնության մեջ երջանկություն են փնտրում, տղամարդիկ՝ վտանգի են ենթարկում սեփական երջանկությունը:
Եղիր քեզ պես: Մնացած բոլոր դերերն արդեն բաշխված են: