Օբաման համբուրել է էբոլայով հիվանդների հետ շփված բուժքրոջը
ԱՄՆ նախագահ Բարք Օբաման հայտարարել է, որ գրկել ու համբուրել է բուժքրոջը, ով շփվել է Էբոլայով հիվանդների հետ: Այս մասին գրում է «Washington Post»-ը:
Երեկ կայացած տեսակոնֆերանսի ժամանակ Միացյալ Նահանգների ղեկավարն ասել է, որ խուճապի կարիք չկա, էբոլան չի տարածվում գրիպի պես՝ հազի կամ փռշտոցի միջոցով: Նա բացատրել է, որ այդ հիվանդությունը տարածվում է հիվանդի հետ անմիջական շփման ճանապարհով:
Նա ընդգծել է, որ Արևմտյան Աֆրիկայում բռկված համաճարակը լուրջ վտանգ է ողջ աշխարհի համար, և նրա դեմ պետք է պայքարել համատեղ ուժերով: Նրա ներկայացմամբ, ամեն օր հիվանդանում են ավելի ու ավելի շատ մարդիկ, ինչը ավելի է դժվարացնում վարակվածներին վերահսկողության տակ պահելը:
Հիշեցնենք, որ համաճարակը սկիզբ է առել այս տարվա փետրվարին Գվինեայում, հետո տարածվեց Լիբերիայում, Նիգերիայում, Կոնգոյում, Սենեգալում: Համաճարակի հետևանքով մահացել է 4477 մարդ:
Նախորդող հրապարակում՝
Էբոլա վիրուս. ՀՀ-ն իրականացնում է մի շարք միջոցառումներ