«Հայ որբերի գորգ»-ը նոյեմբերի 18-23-ը ցուցադրվելու է Սպիտակ տանը
Ղազիրի գորգը, որը հայտնի է նաև «Հայ որբերի գորգ» անունով կցուցադրվի Սպիտակ Տան այցելուների սրահում «Շնորհակալություն Միացյալ Նահանգներ. Երեք նվերներ նախագահներին ի երախտիք արտասահմանում ամերիկյան առատաձեռնության» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում նոյեմբերի 18-23-ը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից: Այս տեղեկությունը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական էջում:
1925 թ-ին «Հայ որբերի գորգը» նվիրվել է նախագահ Քուլիջին տեղահանված հայ որբերին ամերիկյան ժողովրդի կողմից ցուցաբերած մարդասիրական օգնության համար:
Գորգը գործվել է հայ որբերի կողմից 1920 թ., և պաշտոնապես ներկայացվել է Սպիտակ տանը 1925 թ.: Գորգը հարուստ դետալներով մի աշխատանք է, որը կարող էր զարդարել նույնիսկ ամենամեծ և հանդիսավոր սենյակները: Հետևելով գորգի նախշերին՝ կարելի է տեսնել բույսեր և կենդանիներ, որոնք պատկերում են Դրախտը: Որբերի գորգը գործել են հայ աղջիկներ, որոնք 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվել և տեղահանվել են ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Մերձավոր արևելքի օգնության կազմակերպության կողմից: Գորգը գործվել է Ղազիր քաղաքում (այժմ Լիբանանում) ՝որպես երախտիք ԱՄՆ-ի կոմից ցուցաբերած օգնության:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները