Աշխատող մայրերը բողոքի ակցիաներ կանեն. «Առավոտ»
Աշխատող մայրերի հաշվին չաշխատող մայրերին լավություն անելու կառավարության որոշումը դժգոհությունների ալիք է բարձրացրել աշխատող մայրերի շրջանում։
«Առավոտ»-ի զրուցակից մայրերը կարծում են, որ եթե կառավարության հավանությանն արժանացած օրենքի նախագիծն ընդունվի, ապա ծնելիության աճին սպառնալիք կլինի։
Նշենք, որ կառավարությունը նախաձեռնել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների» և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ կատարել, համաձայն որի՝ աշխատող մայրերի դեկրետային գումարի չափը եկող տարվա հունվարի 1-ից կախված կլինի ոչ միայն նրանց աշխատավարձից, այլ նաև աշխատանքային ստաժից։ Դրանով կառավարությունը նպատակ ունի վճարել նաև չաշխատող մայրերին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան