ԱՎԾ. Մի քանի քաղաքներում օդում ծծմբի երկօքսիդը գերազանցել է թույլատրելի սահմանը
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի բնապահպանական վիճակագրությունը 2013 թվականին և ցուցանիշների 2008-2013թթ. շարժընթացը» զեկույցը: Ըստ ծառայության տվյալների, օդային ավազանի որակի մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ հայաստանյան մի քանի բնակավայրերում ծծմբի երկօքսիդը գերազանցում է թույլատրելի սահմանները:
Այսպես, Երևան քաղաքի 5 դիտակայաններում շուրջօրյա ակտիվ նմուշառման եղանակով մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշվել են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները: Ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 8 846 փորձանմուշ: Որոշված նյութերից փոշու միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 1.6 անգամ: Քաղաքի մթնոլորտային օդի փորձանմուշներում ավտոմատ սարքերի միջոցով որոշվել են ածխածնի մոնօքսիդի, ծծմբի երկօքսիդի և ազոտի օքսիդների պարունակությունները:
Ավտոմատ սարքերի միջոցով ընդհանուր առմամբ կատարվել է օդի 373 749 դիտարկում: Ըստ ավտոմատ սարքերի տվյալների, մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշված նյութերի միջին տարեկան կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում: Քաղաքի պասիվ նմուշառման 47 դիտակետերի միջոցով վերցված մթնոլորտային օդի 3 921 փորձանմուշներում ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում:
Գյումրի քաղաքի 1 դիտակայանում փոշու պարունակության որոշման համար վերցվել է օդի 292 փորձանմուշ: Փոշու միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 1.9 անգամ: 2012թ. համեմատ փոշու միջին տարեկան կոնցենտրացիայի էական փոփոխություն չի դիտվել: Քաղաքի պասիվ նմուշառման 24 դիտակետերից ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունները որոշելու համար վերցվել է օդի 2 496 փորձանմուշ: Ծծմբի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 1.6 անգամ:
Վանաձոր քաղաքի 3 դիտակայաններում շուրջօրյա ակտիվ նմուշառման եղանակով մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշվել են ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և փոշու պարունակությունները: Ընդհանուր առմամբ վերցվել է օդի 3 285 փորձանմուշ: Որոշված նյութերից փոշու միջին տարեկան կոնցետրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 3.0 անգամ: Քաղաքի պասիվ նմուշառման 24 դիտակետերից ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունները որոշելու համար վերցվել է օդի 2 490 փորձանմուշ: Ծծմբի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 1.6 անգամ:
Ալավերդի քաղաքի 3 դիտակայաններում և հարակից Մադան գյուղի տարածքում տեղադրված 1 դիտակայանում շուրջօրյա ակտիվ նմուշառման եղանակով մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշվել են փոշու, ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունները: Ընդհանուր առմամբ վերցվել է օդի 3 035 փորձանմուշ: Որոշված նյութերից փոշու միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 2.0 անգամ: Քաղաքի մթնոլորտային օդի փորձանմուշներում ավտոմատ սարքերի միջոցով որոշվել են ածխածնի մոնօքսիդի, ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների և գետնամերձ օզոնի պարունակությունները: Ավտոմատ սարքերի միջոցով ընդհանուր առմամբ կատարվել է օդի 125 499 դիտարկում: Ըստ ավտոմատ սարքերի տվյալների, մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշված նյութերից ծծմբի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 3.6 անգամ: Քաղաքի պասիվ նմուշառման 18 և հարակից Մադան գյուղի տարածքում տեղադրված 20 դիտակետերից ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունները որոշելու համար վերցվել է օդի 3947 փորձանմուշ: Ծծմբի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 1.4 անգամ:
Հրազդան քաղաքի 1 դիտակայանում մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշվել են ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և փոշու պարունակությունները: Ընդհանուր առմամբ վերցվել է օդի 1 072 փորձանմուշ: Փոշու միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 2.5 անգամ: 2012թ. համեմատ փոշու միջին տարեկան կոնցենտրացիայի էական փոփոխություն չի դիտվել: Քաղաքի պասիվ նմուշառման 20 դիտակետերի միջոցով վերցված մթնոլորտային օդի 1 997 փորձանմուշներում ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում:
Արարատ քաղաքի 1 դիտակայանում ցեմենտի փոշու պարունակության որոշման համար շուրջօրյա ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 356 փորձանմուշ: Մթնոլորտային օդում փոշու միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 3.9 անգամ: 2012թ. համեմատ փոշու միջին տարեկան կոնցենտրացիան բարձրացել է 1.3 անգամ: Քաղաքի պասիվ նմուշառման 12 դիտակետերի միջոցով վերցված մթնոլորտային օդի 1 064 փորձանմուշներում ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում:
Ծաղկաձոր քաղաքի պասիվ նմուշառման 14 դիտակետերի միջոցով վերցված մթնոլորտային օդի 1 456 փորձանմուշներում որոշվել են ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունները: Որոշված նյութերի միջին տարեկան կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում: Քաղաքի մթնոլորտային օդի փորձանմուշներում ավտոմատ սարքերի միջոցով որոշվել են ածխածնի մոնօքսիդի, ծծմբի երկօքսիդի և ազոտի օքսիդների պարունակությունները: Ավտոմատ սարքերի միջոցով ընդհանուր առմամբ կատարվել է օդի 31 499 դիտարկում: Մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշված նյութերի միջին տարեկան կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում: Քաղաքի մշտադիտարկման կայանում շուրջօրյա ակտիվ նմուշառման եղանակով մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշվել են փոշու, ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունները: Ընդհանուր առմամբ վերցվել է օդի 695 փորձանմուշ: Ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում:
Վաղարշապատ, Աբովյան, Սևան, Կապան, Քաջարան և Մեղրի քաղաքների պասիվ նմուշառման համապատասխանաբար 16, 15, 10, 15, 15 և 3 դիտակետերի միջոցով վերցվել է մթնոլորտային օդի 706, 738, 507, 1 002, 708 և 222 փորձանմուշ: Արենի գյուղի (ՀՀ Վայոց ձորի մարզ) պասիվ նմուշառման 4 դիտակետերի միջոցով վերցվել է մթնոլորտային օդի 304, Բուրաստան գյուղի (ՀՀ Արարատի մարզ) 6 դիտակետերի միջոցով` 204, Սյունիք գյուղի (ՀՀ Սյունիքի մարզ) 9 դիտակետերի միջոցով` 412 փորձանմուշ, Ամբերդ գյուղի (ՀՀ Արմավիրի մարզ) 5 դիտակետերի միջոցով` 397 փորձանմուշ: Նշված բնակավայրերի մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշված ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում:
Ամբերդ գյուղում տեղադրված կայանում շուրջօրյա ակտիվ նմուշառման եղանակով վերցվել է օդի 987 և փոշու 340 փորձանմուշ: Օդի փորձանմուշներում որոշվել են ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, ամոնիակի և նիտրատ իոնի, իսկ փոշու փորձանմուշներում` քլոր, նիտրատ, սուլֆատ, ամոնիում իոնների և 21 քիմիական տարրերի պարունակությունները: Ավտոմատ սարքի միջոցով գետնամերձ օզոնի պարունակության որոշման համար կատարվել է օդի 44 00, ծծմբի երկօքսիդի համար` 11 154 դիտարկում: Ազոտի երկօքսիդի և ամոնիակի միջին տարեկան կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում: