Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցադրություններ կազմակերպվելու համար բանակցություններ են ընթանում
«Այս պահին բանակցություններ են տարվում Թուրքիայում մեր ցուցադրություններից առնվազն երկուսը ներկայացնելու համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նա հայտնեց, որ թանգարան-ինստիտուտը 2015 թվականին հանդես է գալու 22 տարբեր ժամանակավոր ցուցադրություններով աշխարհի տարբեր երկրներում: Ցուցադրությունները հիմնականում ուղեկցվելու են բազմալեզու կատալոգներով:
«Մենք այս ցուցադրությունները շահագրգիռ կազմակերպություններին, ցանկացողներին տրամադրում ենք անվճար: Սա մեր քաղաքականությունն է»,- ասաց Հ. Դեմոյանը:
Թանգարան-ինտիտուտի տնօրենը նշեց, որ այս տարի ևս լինելու են ցուցադրություններ, կատալոգների շնորհանդեսներ:
Նշենք, որ այսօր թանգարանում կայացավ Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի շնորհանդեսը, որն ուղեկցվում էր նաև ցուցադրությամբ:
«Միայն այս ցուցադրությունն այս պահին արդեն եվրոպական տասը մայրաքաղաքում, ամերիկյան քաղաքներում կազմակերպելու պայմանավորվածություններ ունենք»,- ասաց Հ. Դեմոյանը՝ հավելելով, որ թանգարանը պետք է ներկայացված լինի աշխարհի բոլոր ծայրերում:
Ինչ վերաբերում է հենց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մշտական ցուցադրության նախապատրաստական աշխատանքներին, նա նշեց, որ իրենք նախատեսում են աննախադեպ ցուցադրություն:
Նախորդող հրապարակում՝
Հայկ Դեմոյանն իր հեղինակած գրքի առաջին երեք օրինակն ուղարկեց Թուրքիայի նախագահին, վարչապետին ու արտգործնախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա