ԵՏՀ կոլեգիայի կազմում ՀՀ ներկայացուցիչը Կարինե Մինասյանն է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կազմում Հայաստանի երեք անդամներից մեկը լինելու է ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Կարինե Մինասյանը։
«Վերջինս համարվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրերից և փոխնախարարի պաշտոնից հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց մեկ ամիս անց՝ այս տարվա հունիսի 4-ին։ Ի դեպ, Հայաստանի ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի երրորդ հավելվածի համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կազմում կունենա երեք անդամ»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան