Քաղցրը վնասում է երեխայի հիշողությունը
Շաքարավազով շատ ուտելիքների օգտագործումը բերում է ոչ միայն քաշի ավելացման, այլև հիշողության վնասմանը: Նման եզրակացության են եկել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները: Այս մասին գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Նկատենք, որ տարիներ շարունակ շաքարավազը համարվել է հիշողության բարելավման միջոց, ու եթե ինչ-որ մեկը բողոքում է հիշողության վատացումից, ապա մեր տատիկներն ու տարեցներն անպայման խորհուրդ են տալիս շաքարաջուր խմել:
Գիտնականները փորձն անցկացրել են կրծողների վրա: Նրանց տվել են անսահամանափակ քանակությամբ քաղցր օշարակ: Փոքրիկ առնետները խմել են դա մեծ քանակությամբ, արդյունքում կենդանիների մոտ ի հայտ են եկել հիշողության հետ կապված խնդիրներ:
Նրանց ուղեղի՝ հիշողության համար պատասխանատու բջիջների բորբոքում է ի հայտ եկել, ինչպես նաև հայտնվել են նախադիաբետային նշաններ:Սակայն այն առնետները, որոնք շաքար չեն օգտագործել, նման խնդիրներ չեն ունեցել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա