«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում առկա են անհրաժեշտ պայմաններ Էբոլա վարակի կասկածի դեպքում հիվանդներին մեկուսացնելու համար
Հայաստանում մշակվել են Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակային իրավիճակի բոլոր հնարավոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ` ցամաքային անցակետերում, ձեռք է բերվել մեծաթիվ անհատական պաշտպանիչ արտահագուստների լրակազմ` անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
«Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» տնօրեն Արա Ասոյանը ներկայացրել է, որ հիվանդանոցում ապահովվել են անհրաժեշտ պայմաններ վարակի կասկածի դեպքում հիվանդներին մեկուսացնելու համար։
Արմեն Մուրադյանը հանձնարարել է անցկացնել ևս մեկ վարժանք վիրուսի ներթափանցման դեպքում պատրասվածության աստիճանը գործնականում գնահատելու համար։
Նախարարը բոլորից պահանջել է բարձր պատասխանատվություն և կազմակերպվածություն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա