«Բնական միջավայրը և ես» ծրագիրը` մայրաքաղաքի դպրոցներում
Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» հետ համատեղ մայրաքաղաքի մի շարք դպրոցներում 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում կիրականացնի «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագիրը:
Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների բարձր դասարանների աշակերտների շրջանում անցկացվող ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն տալ աշակերտներին ավելի լայն պատկերացում կազմել տեղային, տարածաշրջանային համաշխարհային բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել աշակերտների՝ բնապահպանական խնդիրներին լուծման անհատական և խմբային ունակությունները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Շուրջ 2 ամիս, շաբաթական 1 անգամ դպրոցի հիմանական դասաժամերից հետո կազմակերպվող կրթական ծրագրին յուրաքանչյուր դպրոցից կմասնակցի 15-20 աշակերտ՝ կամավորության սկզբունքով: Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ ծրագրի առաջին փուլում ընտրվել են թիվ 31, 56, 137, 155 և 173 հիմնական դպրոցները, ինչպես նաև 87 միջնակարգ դպրոցը՝ հաշվի առնելով աշակերտների փոքր, միջին և մեծ թվաքանակը։
«Բնական միջավայրը և ես» ծրագրով նախատեսվում է նաև դաշտային արշավների կազմակերպում, բնական ռեսուրսների, էներգիայի, քաղաքների, գյուղատնտեսության, աղբի կառավարման և վերամշակման, կենսաբազմազանության և այլ թեմաների շուրջ քննարկումներ և այլ միջոցառումներ: Աշակերտները միաժամանակ կապ կհաստատեն ինչպես հայաստանյան, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների էկոակումբների և բնապահպանական նախաձեռնությունների անդամների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա