Թուրքական մամուլ. Սպիտակ տունը, ցուցադրության հանելով հայկական գորգը, ուղերձ է հղում Թուրքիային
Սպիտակ տունը հայտարարել է, որ պատրաստվում է նոյեմբերի 18-23 հայ որբերի գորգը ցուցադրել նախագահական նստավայրի այցելուների սրահում: Լուրը մեծ արձագանք է ստացել թուրքական մամուլում: Սպիտակ Տան նման քայլը մեկնաբանվել է որպես Թուրքիային հասցեագրված ուղերձ:
Մասնավորապես թուրքական «Էլազըղ հաբեր» լրատվական կայքը նշում է, որ հայկական գորգի ցուցադրումը կարելի է դիտարկել Անկարայի և Վաշինգտոնի միջև Ինջիրլիքի ռազմաբազայի շուրջ բանակցությունների համատեքստում: ԱՄՆ-ն ցանկանում է ռազմաբազան օգտագործել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը հարվածներ հասցնելու համար: Որպես այս տեսակետի հիմնավորում, նշվում է, որ հայ որբերի գորգը Հայոց ցեղասպանության խորհրդանիշ է դարձել, և դրա ցուցադրմանը բազմիցս խոչընդոտել է հենց Սպիտակ Տունը՝ հրաժարվելով այն հանել իր պահեստից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան