2013թ-ին վիրահատություններից մահացել է 524 մարդ. նրանց 6.3%- ը 0-14 տարեկան երեխաներ են
2013 թ. հանրապետությունում բնակչության ստացիոնար բուժումն իրականացվել է 129 հիվանդանոցներում, որոնց 69.0%- ը ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության են : Վերջինիս ենթակայությանն են նաև հանրապետությունում գործող 514 ամբուլատոր–պոլիկլինիկական հիմնարկներից 374- ը կամ 72.8%-ը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` առողջապահական հիմնարկների 7 ներուժը հիմնականում կենտրոնացված են հանրապետության առավելապես խոշոր քաղաքներում (հիմնականում ք.Երևանում` բժիշկների 67.8%-ը, ստացիոնար բուժհիմնարկների` 41.9%-ը, հիվանդանոցային մահճակալների` 61.9%-ը, ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների` 28.6%-ը):
Հանրապետությունում 2013 թ . գործող 514 ամբուլատոր–պոլիկլինիկական հիմնարկների 72.8%- ը բաժին է ընկել ՀՀ առողջապահության նախարարությանը:
Ամբուլատորիաները գյուղական համայնքներում առաջնային բուժսպասարկման (հաճախ նաև ամբողջական բուժսպասարկման) հիմնական հիմնարկներն են (հիվանդանոցները, որպես կանոն, գտնվում են քաղաքային համայնքներում ): 2013թ. հանրապետությունում գործող 298 ամբուլատորիաների 83.8%- ը գտնվել են գյուղական համայնքներում:
ԱՎԾ-ի փոխանցմամբ` 2013 թ . ամբուլատոր–պոլիկլինիկական հիմնարկներում կատարվել է 24 015 վիրահատություն: Վիրահատվել են 23 911 հիվանդներ, նրանցից 3 539- ը (14.8%) 0-14 տարեկան երեխաներն են, 1 480- ը (6.2%)` 15-17 տարեկան դեռահասները:
2013 թ. ստացիոնար բուժման նպատակով հիվանդանոց են ընդունվել 373 069 մարդ, 1000 բնակչի հաշվով նրանք կազմել են 123.4: Հիվանդանոց ընդունվածների 17.2%-ը 0-14 տարեկան երեխաներն են: Հիվանդանոցային մահճակալի տարեկան միջին զբաղվածությունը կազմել է 236 մահճակալ/օր, իսկ մեկ հիվանդի բուժման միջին տևողությունը` 7.8 մահճակալ / օր:
Վիճակագրության համաձայն` 2013թ-ին կատարվել է 123 861 վիրահատություն, որի 11.4%-ը բաժին է ընկել 0-17 տարեկան երեխաներին, որի 80.8%-ը ` 0-14 տարեկան երեխաներին: Վիրահատությունների 5.9%- ը կատարվել է էնդոսկոպիկ մեթոդով:
Վիրահատվել են 116 897 հիվանդներ, նրանցից 11 133- ը (9.5%) 0-14 տարեկան երեխաներն են, 2 548- ը (2.2%)` 15-17 տարեկան դեռահասները:
Ըստ ԱՎԾ-ի` վիրահատություններից մահացել է 524 մարդ, նրանց 6.3%- ը կազմել են 0-14 տարեկան երեխաները : 2013 թ. ընթացքում հիվանդանոցից դուրս է գրվել 367 543 մարդ (98.5%), մահացել` 4 841 մարդ (1.3%):
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա