Նախորդ տարի Հայաստանի պետական և մասնավոր ստոմատոլոգիական կլինիկաներ է հաճախել 1,1 մլն մարդ
2013 թ. հանրապետությունում գործել են 50 մեծահասակների և 6 պետական մանկական ստոմատոլոգիական (ատամնաբուժական) պոլիկլինիկաներ, 130 պետական ստոմատոլոգիական բաժանմունքներ ( կաբինետներ) ունեցող բուժկանխարգելիչ հիմնարկներ և 193 մասնավոր ստոմատոլոգիական կաբինետներ:
Վիճակագրության համաձայն` 2013թ-ին հանրապետությունում գրանցված ստոմատոլոգների թիվը 1 158 է: Այսպիսով, 10 000 բնակչին բաժին է ընկնում 3.8 ստոմատոլոգիական հաստիք:
Նախորդ տարի պետական ատամնաբուժարաններ են հաճախել 794 203 մարդ, նրանցից 294 427- ը 0-14 տարեկան երեխաներն են, 44 204-ը` 15-17 տարեկան դեռահասներ:
Մասնավոր ստոմատոլոգիական հիմնարկերից օգտվել են 286 786 քաղաքացի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա