2013-2014 ուսումնական տարում ԲՈւՀ ընդունվել է 19 034 հոգի, որից 54.3% կանայք են. ԱՎԾ
2013/2014 ուսումնական տարում հանրապետության 63 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ (ԲՈւՀ) և12 մասնաճյուղեր բարձրագույն կրթության առաջին աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն բակալավրի ծրագրերով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` այդ հաստատություններ ընդունվել է 19 034 (կանայք` 54.3%), սովորել` 85 922 (կանայք` 52.4%), ավարտել` 21 944 (կանայք` 54.1%) մարդ:
Ուսանողների համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 46.9% (կանանց` 49.2%, տղամարդկանց` 44.6%), գենդերային հավասարության ցուցանիշը (տղամարդկանց համախառն ընդգրվածության ցուցանիշի նկատմամբ կանանց համախառն ընդգրկվածության ցուցանիշի հարաբերակցության գործակիցը)` 1.10:
Ըստ ԱՎԾ-ի` 2013/2014 ուսումնական տարում հանրապետության 23 բարձրագույն պետական ուսումնական հաստատություններ եւ 12 մասնաճյուղեր բարձրագույն կրթության առաջին աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն բակալավրի ծրագրերով: Այդ հաստատություններում սովորել է 73 576 ուսանող, նրանցից 62 266-ը կամ 84.6%-ը սովորել է վճարովի ուսուցմամբ, իսկ 11 310- ը կամ 15.4%- ը ` անվճար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա